2008 թվականի մայիս ամիսն էր, Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաներին Էջմիածին էքսկուրսիայի էինք տանում: Փոքրիկ Դիանան տխուր նստած էր ավտոբուսի հետնամասում եւ ոչ ոքի հետ չէր խոսում: Մոտեցա նրան, հարցրի` ոնց ես: Դիանան չպատասխանեց, թեթեւակի ժպտաց, հետո նորից գլուխը կախեց:
Նրա կողքին նստած փոքրիկ Անուշը մոտեցավ ինձ ու ցածր ձայնով ասաց. «Դիանան տխուր ա, որովհետեւ ընկեր Ավագյանն իրան պատժում ա»: «Քանոնով մատներիս ա խփում, որ չեմ կարում սիրուն գրեմ»,- անմիջապես ավելացրեց Դիանան: Հարցնում եմ` բոլորին է խփում, թե միայն քեզ:
- Մյուսներն էլ են վատ գրում, բայց ինքը ինձ ա խփում, որովհետեւ ես չեմ թողում, որ վատ բաներ անի:
- Ի՞նչ անի:
- Դու չգիտե՞ս, ինքը ինձ կանչում էր իրա սենյակ ու վատ բաներ էր անում:
- Ի՞նչ վատ բաներ:
- Մի անգամ ընկեր Ավագյանը կանչեց իրա սենյակ ու սկսեց ինձ ձեռ տալ,- Դիանան կարմրեց,- մեջքիս էր ձեռ տալիս, կրծքերիս, փորիս…
Երեխայի աչքերում արցունքներ հայտնվեցին. զգացվում էր, թե որքան ցավալի է նրա համար պատմել կատարվածը, այսինքն` վերապրել այդ ամենը եւս մեկ անգամ: Ես չգիտեի` ինչպես նրան հանգստացնել, մխիթարել: Դիանան շարունակեց խոսել:
- Բայց ես մեղավոր չեմ, ինքը զոռով էր անում, ես չէի ուզում,- նորից լաց եղավ:
«Ես մեղավոր չեմ»,- անընդհատ կրկնում էր փոքրիկ աղջիկը, նա երեւի կարծում էր, թե ես նրան կմեղադրեմ: Ասացի, թե հավատում եմ նրան:
- Մի անգամ էլ ընկեր Ավագյանն ինձ ասեց` գնա յուբկա հագի, արի: Ես գնացի հանդերձարան, որ յուբկա հագնեի, ընկեր Լուսինեն (հանդերձապահը) տեսավ, հարցրեց` Դիանա, ինչի՞ ես շորդ փոխում: Ասեցի` ընկեր Ավագյանն ա ասել: Ընկեր Լուսինեն ջղայնացավ, ու ասեց` էլ ընկեր Ավագյանի սենյակ չգնաս: Ես էլ չեմ գնում, դրա համար էլ դասի ժամանակ փետով իմ մատներին ա խփում:
13-14-ամյա Դիանան չէր կարողանում բացատրել, արդյո՞ք հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Լեւոն Ավագյանը բռնաբարել է իրեն, թե ոչ, նա չգիտեր` ինչ է նշանակում բռնաբարել: «Ինքը շալվարն իջացրեց ու ամեն ինչ արեց»,- այսքանից ավելին աղջիկը չէր կարողանում արտաբերել: Երբ հարցրի, թե ինչ է նշանակում «ամեն ինչ արեց», Դիանան պատասխանեց:
- Իի, չգիտե՞ս, ինչ են անում,- եւ կրկին արցունքների միջից ասաց,- ես մեղավոր չեմ…
http://sard.hetq.am/
Комментариев нет:
Отправить комментарий