Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարոհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ի երեկվա նիստում ելույթ է ունեցել Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ եւ կոչ է արել կողմ արտահայտվել ու նպաստել լրացուցիչ արձանագրության ընդունմանը:
«Հարգելի գործընկերներ, ես ողջունում եմ այս զեկույցը և հանձնարարականի նախագիծը: Եվրոպայի խորհրդի անդամ երկրների բնակիչների իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման համար, առողջ միջավայրի իրավունք ունենալու նպատակով, անհրաժեշտ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության ընդունում, որը կսահմանի ուղղակի և հստակ դրույթներ` Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի համատեքստում:
Հարգելի պատվիրակներ, ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել արդեն այս նստաշրջանում առողջ միջավայրի իրավունք ունենալու համար լրացուցիչ արձանագրության ընդունման անհրաժեշտությունը` որպես օրինակ բերելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ ուղղված պայքարում իրավական արդյունավետ միջոցների բացակայության փաստը:
Պղնձի և մոլիբդենի պաշարներ պարունակող Թեղուտի հանքավայրի շահագործման համար Հայաստանի կառավարությունը 2007 թվականին ընդունել է րոշում: Սակայն այդ որոշումն ու դրանից ածանցվող որոշ փաստաթղթեր ընդունվել են մեր երկրի Սահմանադրության ու օրենքների և միջազգային պայմանագրերի խախտմամբ` «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի Կոնվենցիան, «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիան և այլն:
Թեղուտի հանքավայրի շահագործման հետևանքով բնակավայրում կառաջանա շուրջ 540 մլն խմ պոչանք (ինչը ռադիոակտիվ վտանգավոր թափոն է), որը կգերազանցի Հայաստանում առկա 15 պոչամբարից ամենամեծը (ծավալը` 210 մլն խմ): Չի բացառվում անդրսահմանային Դեբեդ գետի աղտոտումը: Շահագործումը մեծ չափով կվնասի Հայաստանի անզուգական բնության կենսաբազմազանությունը, կոչնչացնի հարուստ բուսականություն, շրջակա տարածքներում անհնար կդարձնի գյուղատնտեսական անվնաս մթերքների արտադրությունը` խաթարելով մարդու առողջ կենսակերպը:
Թեղուտի պաշտպանության խմբի անդամները քանիցս և տարբեր ձևերով փորձել են կասեցնել հանքավայրի շահագործումը, սակայն, ցավոք, դրական արդյունք դեռ չկա:
Թեղուտի հանքավայրի շահագորման դեմ ուղղված դատական պաշտպանության արդյունավետ միջոց չգտնվեց. Հայաստանի Հանրապետության դատարաններնը հրաժարվել են քննել հայցը:
Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով վերը նշվածը` ձեզ կոչ եմ անում կողմ արտահայտվել ու նպաստել լրացուցիչ արձանագրության ընդունմանը, որը, իմ խորին համոզմամբ, հրատապ է ու արդիական»:
четверг, 1 октября 2009 г.
Nature is Your Future~
Автор: bnamard на 14:59
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий