skip to main |
skip to sidebar
Մի օր դռան թխկոցը , որն գերազանցում էր քսանը, ապշեցրեց ինձ...
Դե իհարկե, դա կարող էին լինել միայն մեր բակի փոքրիկները...
4-ից 11 տարեկան~~, հավատը` ճակատներին, լույսը` աչքերի մեջ, միանգամից
փոխվեց իմ դեմքի արտահայտությունը` տեսնելով այս լուսատուներին...:
Հեյ ինչն է բերել Ձեզ մեր դռները~??
Փոխարենը նրանք շնչակտուր թերթեցին իրենց մեծ դավթարի էջերը` բացելով մի թերթ , որում պատկերված էր մարդու ձեռք, ինձ խնդրեցին~~
նախ կարդալ իրենց կանոնադրությունը, ապա
-Ձեռքդ դի'ր այստեղ, խնդրում եմ...
-Եղի'ր մեր ավագը, դարձի'ր մեր բնապահպանական խմբի անդամ~, մենք ուզում ենք, որ այն դու լինես, դու չես ամաչել երբեք մեզ հետ բակը մաքրելուց:
Ես շփոթված, փոքր ինչ շիկացած ձեռքս մեկնեցի,
-Դե իհարկե''''''', գոչեցի ես , ես միանում եմ Ձեր բնապահպանական խմբին~
Օրեր անց հետևեցին մեր մտերմիկ զրույցները արդեն մաքրազարդած բակի այգում, ընթերցում էինք Դռնոյանի իմաստուն պատմվածքները, հողի քարի արևի ու արևային սննդի ու այդ ամենի հետ ներդաշնակ լինելու մասին, մտածում էինք բնապահպանական բեմադրություններ անել, միասին, բազմած խոտերին, վայելում էինք արևը` մրգերից և բանջարեղեններից պատրաստված կերակրատեսակներում, սովորում էին խարույկ վառել, կրակին անուններ տալ և երկրպագել կրակը:
Իսկ այսօր արդեն Ձեզ ուզում եմ ներկայացնել, իրենց անարատ ձեռքերով պատրաստված առաջին գրքույկը, որն ինձ էլ ապշեցրեց....
Արևը կրկին սկսեց ջերմացնել:
Комментариев нет:
Отправить комментарий