пятница, 2 октября 2009 г.

Կառավարության 684 – Ն որոշման համաձայն Ջրվեժ անտառպարկի սահմաններից դուրս է մնացել ավելի քան 20 հա կանաչ տարածք, որը հանձնվելու է Ողջաբերդի համայնքին:

Մոտ 30 տարի Երևանի օդը մաքրող և թթվածնով հարստացնող Ջրվեժի անտառը վտանգված է: ՀՀ քաղաքացիները կզրկվեն հանգստյան ևս մեկ գոտուց` եզակի գեղեցկությամբ անտառպարկից:

Պահանջում ենք անհապաղ Ջրվեժ անտառպարկի սահմանները վերանայել և ներառել դուրս մնացած կանաչ տարածքը:

Ի պաշտպանություն Ջրվեժ անտառի կիրակի օրը, ս.թ. հոկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին կազմակերպվում է հեծանվաերթ դեպր Ջրվեժ անտառպարկ:


Հեծանվաերթի երթուղին է` Կոնսերվատորիայի այգի-Մաշտոց-Կորյուն-Աբովյան-Սայաթ-Նովա-Խանջյան-Թումանյան-Մաշտոց-Ամիրյան-Հրապարակ-Տիգրան Մեծ-Խանջյան-Հերացի-Մյասնիկյան-Գայի պողոտա-Հովհաննիսյան-Քոչինյան փողոց –Ջրվեժ: Այն կմեկնարկի ժամը 11:00-ին Կոնսերվատորիայի այգուց:

Ողջ երթի ընթացքում կկրենք քբնապահպանական պաստառներ և այցելուներին կբաժանենք տեղեկատվական թերթիկներ

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 093426654, 093640340 հեռախոսահամարներին:

Ոչ՛ անապատացմանը, ո՛չ անտառների ոչնչացմանը:
Այո՛ առողջ կենսակերպին, այո՛ մաքուր միջավայրին:


Հարգանքներով «Հեծանիվ +» ՀԿ

Комментариев нет: