Կենդանիների պաշտպանության միջազգային օրը՝ հոկտեմբերի 4-ին, «Հեծանիվ+», «Էկոդար» եւ «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպությունները կազմակերպեցին հեծանվաերթ` ի պաշտպանություն «Ջրվեժ» անտառապարկի: (Տե՛ս լուսանկարները):
«Սիրենք, պաշտենք ու փոխանցենք», «Ոչ անտառների օտարմանը», «Թողեք շնչենք», «Գրկիր ծառը», «Ծառ կտրողի քոքը կտրվի» եւ այլ կարգախոսներով հեծանվաերթի մասնակիցներն անցան Երեւանի փողոցներով, հետո Երեւան-Գառնի մայրուղիով` «Ջրվեժ» անտառապարկի ուղղությամբ: Բնության երիտասարդ պաշտպանները «Ջրվեժ» անտառապարկից հավաքած սոճիների կոների մեջ դրված թերթիկներ տարածեցին: Այդ կոները, բնապահպանության նախարարության չինովնիկների կարծիքով գոյություն չունեն, ինչպես գոյություն չունի սոճու անտառը, որը կառավարության 684-Ն որոշմամբ վերածվել է աղբավայրի:
«Մեզ համար նույնիսկ ցավալի է մտածել, որ այս հրաշալի անտառը մեզանից կվերցնեն, կկառուցապատեն եւ կվերածեն ինչ-որ մեկի սեփականությանը»,- ասում է հեծանվաերթի մասնակիցներից մեկը:
http://www.ecolur.org/hy/news/2009-10-06/466/
Комментариев нет:
Отправить комментарий